ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են ապօրինի զինամթերք ու թմրանյութ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի պարեկները հունվարի 31-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 57-րդ կիլոմետրին թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և իր վարած մեքենայով ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 35-ամյա մի տղամարդու: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված: Ըստ տղամարդու` կանեփն ինքն էր քաղել ու պատրաստել թմրամիջոց` անձամբ օգտագործելու համար:

Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Փետրվարի 3-ին պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի նույն հատվածում նույն կասկածանքով ձերբակալել և, իր վարած մեքենայով հանդերձ, ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել Սևան քաղաքի բնակիչ 31-ամյա մի տղամարդու: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված և ծխամորճ: Ըստ տղաամարդու` թմրանյութը ձեռք էր բերել վաղուց և չի հիշում՝ որտեղից և ումից:

Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին, հանգամանքները պարզվում են:
Փետրվարի 2-ի ցերեկը Գեղարքունիքի պարեկները Վարդենիս-Սոթք ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են Սոթքի բնակիչ 33-ամյա մի տղամարդու վարած «Օպել Աստրա» մակնիշի մեքենան: Պարզվել է, որ երիտասարդը չունի վարորդական իրավունքի վկայական: Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Վարորդը մեքենայի սրահի պահոցից ներկայացրել է ինքնաձիգի 58 փամփուշտ:
Հանգամանքները պարզվում են:




Լրահոս