Իրանն ու «Հեզբոլլահ»-ը բանակցություններ են անցկացրել Բեյրութում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան բանակցություններ են անցկացրել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Հեզբոլլահ»-ի մամուլի ծառայությանը։

«Կողմերը քննարկել են տարածաշրջանի վերջին քաղաքական զարգացումները և անվտանգության իրավիճակը, հատկապես Գազայի հատվածում և հարավային Լիբանանում»,- ասվում է հրապարակման մեջ։

Բանակցությունները կայացել են Բեյրութում, ուր Աբդոլլահիանը պաշտոնական այցով ժամանել է փետրվարի 10-ին։

Փետրվարի 7-ին հաղորդվել էր, որ Իսրայելն ու «Հեզբոլլահ»-ը ցանկանում են համաձայնագիր ստորագրել լարվածությունը նվազեցնելու համար։ Ակնկալվում է, որ ստանձնած պարտավորությունները ուղղված կլինեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2006 թվականի 1701 բանաձևի մասնակի իրականացմանը, որը ներառում է հրադադար երկու երկրների սահմանին:

Նույն օրը ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում հրադադարի ծրագիր էր առաջարկել։




Լրահոս