Երևանի Թբիլիսյան խճուղու պահեստում բռնկված հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թբիլիսյան խճուղի 47/2 հասցեում բռնկված հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

«2024 թվականի փետրվարի 10-ին ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի 47/2 հասցեում տեղակայված պահեստային տսրածքում հրդեհ է բռնկվել:

Անմիջապես դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայոււթյան 12 մարտական հաշվարկ, ինչպես նաև՝ Ոստիկանոււթյան և ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի ծառայողները:

Դեպքի առթիվ քննչական նշված բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվախի 2-րդ մասի 2-րդ կետով (Գույքը ոչնչացնելը կամ վնասելը) և 357-րդ հոդվածի 2-րդ մասով (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը):

Ձևավորվել է քննչական խումբ։

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, հրդեհի առաջացման պատճառը (պատճառները) պարզելու ուղղությամբ:

Քննությամբ պարզված հանգամանքների մասին, ըստ անհրաժեշտության, տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

Հրդեհից տուժած անձանց մասին տվյալներ առկա չեն»,- ասված է գրառման մեջ։




Լրահոս