Ով գահընկեց արեց «Սիներջի» ՍՊԸ-ին և ով կփոխարինի նրան. էկոնոմիկայի նախարարության շուրջ կրքերը չեն հանդարտվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի կնոջ՝ Անի Գևորգյանի, ջանքերով խաղից դուրս հայտնվեց «Սիներջի ինթերնեյշնլ սիսթեմզ» ընկերությունը։ Հայտնի չէ, թե սա Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաների որերորդ չարաշահումն է։

Բանն այն է, որ «Սիներջի ինթերնեյշնլ սիսթեմզ» ընկերության տեղեկատվական ոլորտի մրցակից համարվում է տակավին հայտնի «Հարմոնիա» հիմնադրամը, որը տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման հիմնադրամ է։ Այս ընկերության տնօրենը Էկոնոմիկայի նախարարության նախկին աշխատակից Մուրադ Մուրադյանն է, ում ճանապարհն այս դատական գործընթացներից հետո հարթվում է կարծես։
Այս հիմադրամը 2018 թվականից սկսված պայմանագրեր է կնքել ՀՀ Արդարադատության նախարարության, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ Վարչապետի աշխատակազմի հետ։ Պայմանագրերը եղել են միլիոնավոր դրամների, օրինակ՝ ամենաէժան պայմանագիրը կազմել է 990 հազար դրամ, իսկ ամենաթանկարժեքը՝ 172 մլն դրամ, որը ՀՀ Արդարադատության նախարարության ցանցային զանազան համակարգչային ծրագրային փաթեթների մշակման ծառայությունների համար է եղել։
«Հարմոնիա» հիմնադրամը փորձում է զբաղեցնել «Սիներջի» ՍՊԸ-ի դիրքերը։

Մուրադյանը լավատեղյակ է պետական համակարգում գնումների գործընթացներից։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ Էկոնոմիկայի նախարարության գործի բացահայտման գործում Մուրադյանը ներդրում ունի, և եթե նա չլիներ տեղյակ ղեկավար և չլիներ իրազեկ անձ` գործը չէր ստանա հնչեղություն և իրավական ընթացք։
Մուրադյանը նաև «Ֆինքա ՈՒՎԿ»֊ի ղեկավարներից է։

Էմմա Միքայելյան




Լրահոս