«ԵՄ-ն պետք է վերանայի իր քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ՝ այն դարձնելով ավելի ռացիոնալ. Թուրքիայի ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է վերանայի իր քաղաքականությունը Անկարայի նկատմամբ՝ այն դարձնելով ավելի ռացիոնալ։ Այս մասին նա ասել է Անկարայում Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Հունգարիան ԵՄ նախագահությունը կստանձնի այս տարվա երկրորդ կեսին։ ԵՄ-ն պետք է ռազմավարական մտածի և վերջ դնի Թուրքիայի նկատմամբ իր մոտեցումներում ինքնության քաղաքականությանը: Թուրքիա-ԵՄ հարաբերությունները չպետք է դառնան որոշ երկրների քաղաքական հաշվարկների զոհը: Մենք ակնկալում ենք, որ ԵՄ-ն ավելի ռացիոնալ կմտածի համայնքին մեր անդամակցության հարցում»,- ասել է Ֆիդանը։

Թուրք նախարարը նաև նշել է, որ հույս ունի Հունգարիայի աջակցության վրա՝ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության խոչընդոտները վերացնելու և միության հետ հարաբերությունները բարելավելու հարցում։




Լրահոս