Եկեղեցին ցույցով չի ղեկավարվում. Շիրակի թեմի առաջնորդը՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ կազմակերպվող ցույցերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում մի խումբ մարդիկ տարբեր վայրերում իրականացնում են ցույցեր ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու և եկեղեցականների:
Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավ սկսած Վարդանանց շարժումը փետրվարի 24-ին պատրաստվում է հերթական հանրահավաքն իրականացնել Էջմիածնի՝ Կոմիտասի անվան հրապարակում:

Շարժումը հանրահավաքի թույլտվություն ստանալու համար դիմել էր Վաղարշապատի համայնքապետարան, եւ համայնքապետին փոխարինող Արսեն Պետրոսյանը թույլատրել է Վարդանանց շարժման համակարգող, Հայ առաքելական եկեղեցու ձեռնադրված դպիր Անդրանիկ Դովլաթյանին՝ իրազեկում-հանրահավաք անցկացնել փետրվարի 24-ին, ժամը 15.00-19.00-ն։

Շիրակի թեմի առաջնորդ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը  ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ հեգնանքով է վերաբերվում այս իրավիճակին: «Ամսի 18-ին էլ Գյումրիում էին ուզում անել, բայց ոչ ոք հորիզոնում չերևաց: Հիմա նույն էլ լինելու է Էջմիածնում:

Ինձ անգամ հետաքրքիր չէ ում կողմից է կազմակերպվում ցույցերը, կարծում եմ, ոչ մի հոգևորականի դա չի մտահոգում, մենք մտահոգված չենք նման հիմարություններով, մենք ավելի լուրջ գործեր ունենք, ավելի լուրջ զբաղմունքներ ունենք, քան մտածենք, թե ինչ-որ մեկը պիտի միտինգ անի: Եկեղեցին ցույցով չի ղեկավարվում»-ասում է Աջապահյանը:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս