Վրաստանից Հայաստան ժամանելիս կնոջ են բռնել. թմրամիջոցին նմանվող փաթեթ է փորձել անցկացնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Նաիրա Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2023 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Վրաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանելիս մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելով՝ այն է՝ հագուստի տակ՝ որովայնի ստորին հատվածում, ՀՀ պետական սահմանով ապօրինի տեղափոխել է 8 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածով լցված մեկ փաթեթ, որը հայտնաբերվել է ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի ծառայողի կողմից։

Գործը մտավ դատարան:

Քնար Մանուկյան




Լրահոս