ՖՈՏՈ. Մաստարա գյուղում այրվել է 100 հակ անասնակեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 28-ին, ժամը 14:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի 13-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է խոտի դեզ: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է կուտակած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։15-ին, մարվել՝ 15։55-ին։ Այրվել է մոտ 100 հակ անասնակեր։




Լրահոս