Մյասնիկյան պողոտայում ավտովթար է տեղի ունեցել․ կա տուժած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ին, ժամը 20:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 1 հասցեի մոտակայքում բախվել են «Toyota» (վարորդ՝ Յ․ Ե․, ծնված 2005 թ․), «Nissan» (վարորդ՝ Ա․ Մ․) և «Ford» (վարորդ՝ Հ․ Լ․) մակնիշների ավտոմեքենաները․ «Toyota» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, առկա է վառելիքաքսուքային նյութի արտահոսք։

«Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։

Փրկարարներն ուղղել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։




Լրահոս