Ադրբեջանը հիմա ավելի քան իրեն լկտի է պահում և շարունակելու է պահել. Մետաքսե Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023 թվականի Արցախի բռնագրավումից հետո Ադրբեջանի Հանրապետությունը վանդալիզմի է ենթարկում Արցախի հուշարձանները, եկեղեցիները, գերեզմանատները և այլ պատմամշակութային հուշակոթողներ:
Այս անգամ թիրախում հայտնվել է Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարը:

ArmLur.am-ը կապ հաստատեց Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ՝ լսելու իր մեկնաբանումը այս հարցի վերաբերյալ.

«Մենք նոր չի, որ Ադրբեջանի քոչվոր, ավիրող տեսակին նոր պետք ա ծանոթանանք, դա իրենց տեսակն է, և իրենք դեռևս մինչև 90-ականները պահել են, այնուհետև մեր հաղթանակից հետո 30 տարի շարունակ փափագել են հաղթանակը: Իրենց այս բացառիկ հնարավորությունը ցավոք սրտի տրվեց և հիմա իրենք այդ հնարավորությունը օգտագործում են: Կարծում եմ մեզ համար սա նորություն չի և մենք բոլորս պետք է պատրաստ լինեինք նրանց նման պահվածքին, նամանավանդ ակտիվացան փաստերից հետո, երբ պայմանավորվածություն կրկին անգամ ձեռք բերվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև, հայելային ձևով հետ կանչել դատական հայցերը, որովհետև միջազգային հարթակներում դա հնարավորություն էր բարձրացնելու այդ խնդիրը, աղմուկ բարձրացնելու: Ադրբեջանը հիմա ավելի քան իրեն լկտի է պահում և շարունակելու է պահել»:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս