Հայէկոնոմբանկի կապիտալը համալրվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բանկի բաժնետոմսերի 22-րդ թողարկման արդյունքում տեղաբաշխվեց 676,488 հատ սովորական բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 2,080 ՀՀ դրամ անվանական արժեքով (5,410 ՀՀ դրամ շուկայական գնով): Տեղաբաշխված արժեթղթերի ընդհանուր ծավալը անվանական արժեքով կազմեց 1,407,095,040 ՀՀ դրամ, իսկ շուկայական արժեքով՝ 3,659,800,080 ՀՀ դրամ:

Ս/թ փետրվարի 16-ին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ բաժնետերերի հեռակա քվեարկությամբ արտահերթ ժողովը հաստատեց Բանկի Կանոնադրությունը նոր խմբագրությամբ, համաձայն որի կանոնադրական կապիտալը կազմեց 29,539,334,720 ՀՀ դրամ:




Լրահոս