Օդի ջերմաստիճանը մարտի 7-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում մարտի 7-ին, 8-ի, 9-ի և 11-ի գիշերը, 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 7-ին հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 8-ի և 9-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Մարտի 11-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարտի 7-ին սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։

Մարզերում մարտի 8-9-ին, 11-ի ցերեկն առանձին շրջաններում, մարտի 7-ին և 10-ին, 11-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, գիշերային ժամերին լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Մարտի 7-ին առանձին վայրերում հնարավոր է նաև ամպրոպ։

Քամին մարտի 7-9-ին՝ 15-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 7-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև՝ էապես չի փոխվի։




Լրահոս