Դատարաններով «թրև ենք գալիս»՝ անարդարությունը դադարեցնելու համար․ «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը հայտնել էր, որ «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորման ձևով միացվեց «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, ինչից հետո «Գոյ» թատրոնի դերասանական անձնակազմը կազմակերպել էր բողոքի ակցիա ԿԳՄՍՆ-ի դիմաց։

Հիշեցնենք, որ այս ամենից հետո դադարեցվել էր «Գոյ» թատրոնի փետրվար ամսվա ներկայացումները։
Պարզելու համար, թե ինչ փուլում է գտնվում թատրոնի հետագա ճակատագիրը, Armlur.am-ը կապ հաստատեց «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանի հետ։

«Հիմա իրենք խախտումներով մեզ հանել են պետական ռեգիստրից, մենք թատրոնի հաշվից զրկվել ենք և չենք կարողանում տոմս վաճառել, դրա համար արդեն մոտավորապես մեկ ամիս ներկայացումներ չունենք, փոտրվարի 11-ից ներկայացումներ չունենք»,- ասաց գեղարվեստական ղեկավարը:

Սահակյանի խոսքով՝ դատական հայցերը ավելանում են և թատրոնը անարդարությունը դադարեցնելու համար դատարաններով «թրև» է գալիս։

«Բայց դատական հայցերը ավելանում են, մասնավորապես՝ պետռեգիստրը և մենք, հիմա անցել ենք մեզ համար ամենաանսովոր աշխատանքին, մենք դատարաններով ենք «թրև գալիս», դատական գործերի ենք ներկա գտնվում, որպեսզի այս անարդարությունը դադարեցնենք Գոյ թատրոնի վերաբերյալ՝ մասնավորապես և առհասարակ»,- ասաց Արթուր Սահակյանը:

Աննա Սրապիոնյան




Լրահոս