«Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության երկու ենթադրյալ կասկածյալներ ձերբակալված են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապահները ձերբակալել են Մոսկվայի շրջանի «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության երկու ենթադրյալ կասկածյալների, մնացածին փնտրում են՝ մեքենայում հայտնաբերվել է ատրճանակ, AKM ինքնաձիգի պահունակ և Տաջիկստանի քաղաքացիների անձնագրեր, հայտնել է Պետդումայի տեղեկատվական քաղաքականության կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Խինշտեյնը։

«Նախնական տեղեկություններով՝ «Renault» մակնիշի ավտոմեքենան, որը վարել են կասկածյալները, հայտնաբերվել է գիշերը Բրյանսկի շրջանում: Իրավապահների խնդրանքով մեքենան չի կանգնել և փորձել է փախչել», – գրել է Խինշտեյնը իր տելեգրամյան ալիքում։




Լրահոս