Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին դաժանաբար ծեծելուց հետո 2 օր անց իրեն զրկեց կյանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկին զինծառայող, ՊՆ փոխգնդապետը ձերբակալված պահման վայրում իրեն կյանքից զրկել է սավանի միջոցով: ՀՀ Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են։

Հիշեցնենք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՝ ապրիլի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի ձերբակալվածների պահման վայրի ոստիկանության ծառայողը ձերբակալվածների պահման վայրի խցերից մեկում կախված վիճակում հայտնաբերել է տղամարդու դի:

ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ ՁՊՎ-ում կախվածը նախկին զինծառայող է՝ ՊՆ փոխգնդապետ, ով օրեր առաջ դաժան ծեծի էր ենթարկել իր զոքանչին։

Մասնավորապես գրել էինք, որ ապրիլի 21-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժնում և տեղեկություններ են ստացվել, որ Բալահովիտ գյուղի տներից մեկում վիրավոր քաղաքացի կա, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Ոստիկաններն ու պարեկները նշված գյուղի 14-րդ տան բակում հայտնաբերել են ամբողջությամբ արյան մեջ թաթախված, գլխի մասում վնասվածքներով տանտիրուհուն:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.

«Ճիշտն ասած՝ չենք իմացել՝ ինչ ա տեղի ունեցել: Մենակ էն տեսանք, որ պարեկները ավտոներով եկան, մտան էդ տուն, մի հոգու կանդալեցին ու տարան: Հետո պարեկներն իրանց ավտոմեքենայում եղած դեղատուփից բինտ ու բամբակ հանեցին ու տան բակում սկսեցին վիրավոր տատիկին օգնություն ցուցաբերել: Հետո եկան Աբովյանի ոստիկանները, ովքեր զանգեցին շտապօգնություն, ու սկոռին եկավ վիրավորին տեղափոխեց հիվանդանոց:
Մեզ հասած տեղեկություններով՝ նրան քարով մի քանի անգամ հարվածել է փեսան: Հենց իրան էլ լավա շուտ պարեկները բռնեցին, թե չէ կարողա տար ու սպաներ, բայց թե ոստիկաններն ու պարեկները որտեղից են դեպքի մասին իմացել՝ չգիտենք»։

Քնար Մանուկյան




Լրահոս