ArmLur.am-ի հայտնի դարձավ, որ Պարույր Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա չհանդիսանալով փաստաբան և ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, չունենալով փաստաբանական գործունեություն իրականացնելու արտոնագիր, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայրին կից Երևանի Հր. Ներսիսյան 10/5 հասցեւոմ գտնվող մեկ հարկանի շենքին փակցրել է գովազդային վահանակ «Օմերտա» փաստաբանական գրասենյակ անվամբ, ինչպես նաև փաստաբանի կարգավիճակ չունենալով, «Փաստաբանության մասին» օրենքի և փաստաբանի վարքագծի կանոնագրքի խախտմամբ հիմնել է «Օմերտա փաստաբանական գրասենյակ» անվանումը կրող ՍՊ ընկերությունը, որի անվան ներքո խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ներգրավելով հաճախորդների կատարել է մանր և խոշոր չափերի խարդախություններ:
Քնար Մանուկյան