Օրբանը աջակցություն է հայտնել Ուկրաինայում հակամարտության կարգավորման չինական ծրագրին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունգարիայի վարչապետը երեկ Բուդապեշտում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ աջակցում է Ուկրաինայում հակամարտության կարգավորման Չինաստանի խաղաղ ծրագրին:

Վիկտոր Օրբանի խոսքով՝ Եվրոպան այսօր պատերազմի կողմնակից է. միակ բացառությունը Բուդապեշտն է, քանի որ անհապաղ հրադադարի և խաղաղ բանակցությունների կոչ է անում և աջակցում է խաղաղության հասնելուն ուղղված բոլոր միջազգային ջանքերին:

«Մենք նաև աջակցում ենք Չինաստանի խաղաղ նախաձեռնությանը, որը ներկայացրել է Սի Ծինփինը»,- ասել է Օրբանը՝ Չինաստանն անվանելով «նոր աշխարհակարգի հիմնասյուներից մեկը»:

2023 թվականի փետրվարի 24-ին Պեկինը հրապարակել էր «Չինաստանի դիրքորոշումը ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման վերաբերյալ» փաստաթուղթը: Այն բաղկացած է 12 կետից: Դրանում խոսվում է երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի մասին և կոչ է արվում բանակցություններ սկսել։




Լրահոս