
Հունիսի 28-ին Իրանում տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Մոհսեն Էսլամին։
«Հունիսի 28-ը կարելի է համարել Իրանի պատմության մեջ տասնչորսերորդ նախագահական ընտրությունների օրը»,- նրա խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը։
Իրանում Էբրահիմ Ռաիսիի մահվան կապակցությամբ նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ին։