![](https://armlur.am/wp-content/uploads/2024/05/ada221a7-5766-45b5-9edb-ee0a3245a6aa.jpg)
«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ վարորդներն ու աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ընկերությունում. Վարորդները գործադուլ են հայտարարել եւ այս պահին Երեւանում ավտոբուսները չեն գործում: Ավտոբուսի վարորդները վրդովված են։ «Մեզ հիմարի տեղ դնողի հետ չենք պատրաստվում աշխատել»․ ասաց գործադուլին միացած վարորդ։
Հիշեցնենք, որ գործադուլին այսօր քաղաքապետարանից անդրադարձել են և նշել․
«Հասարակական տրանսպորտի որոշ երթուղիներում վարորդների կողմից արձանագրվել են աշխատանքային պարտականությունները չկատարելու և ուղեգծերից անհիմն դուրս գալու դեպքեր:
Սա սաբոտաժային քայլ է՝ ընդդեմ բարեփոխումների:
Իրականացնողներն ու կազմակերպիչները կկրեն քրեաիրավական ամենախիստ պատասխանատվությունը»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան