![](https://armlur.am/wp-content/uploads/2024/05/Screenshot_1-25-1-768x544-1.png)
Վրաստանի խորհրդարանը մայիսի 27-ին կսկսի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկութան մասին» օրենքի վրա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դրած վետոյի հաղթահարման ընթացակարգը։
Ինչպես հայտնում է Վրաստանի խորհրդարանի կայքը, այդ օրը նախատեսված է իրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովն առաջինը կքննարկի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա նախագահի վետոյի հարցը: Եթե հանձնաժողովը հավանություն տա վետոյի հաղթահարմանը, ապա հարցը կներկայացվի մայիսի 28-ին կայանալիք լիագումար նիստին: