![](https://armlur.am/wp-content/uploads/2024/05/l-33x0wh-1854x1080z-0.4241-5.jpeg)
Երեկ ամբողջ օրը Բագրատաշեն գնացող ճանապարհին մի հատված կար, որտեղ գետը հոսել է ճանապարհով: Գետի մակարդակի իջեցման հետևանքով ճանապարհը բացվել է, մաքրման աշխատանքներ են կատարվում: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«Վրաստանի գործընկերների, ՊԵԿ գործընկերների հետ աշխատել ենք, հայտարարություն կտարածենք, մաքսակետը կբացենք, որպեսզի Բագրատաշեն-Նոյեմբերյան-Իջևան ուղղությունն աշխատի՝ հաշվի առնելով, որ այս փոփոխության արդյունքում Գոգավան և Բավրա մաքսակետերը բավականին ծանրաբեռնված են»,- ասաց նախարարը: