![](https://armlur.am/wp-content/uploads/2024/05/c7ac9877-c4fd-4f0f-868d-c7d4f8d505a4.jpg)
«Առավոտյան անցկացրեցի Լոռու եւ Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի հեռավար նիստ, որին մասնակցեցին Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ով ղեկավարում է օպերատիվ շտաբի աշխատանքները, ՆԳ նախարարի տեղակալ-փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանը, Տաշիրի համայնքապետ Էդգար Արշակյանը եւ Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը»:
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։