Էրդողանը կոչ է արել ԵՄ-ին իր գործով զբաղվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Twitter-ի արգելափակումը Թուրքիայի ներքին գործն է. ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ` այս մասին նախընտրական հեռուստահարցազրույցում ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Արձագանքելով եվրոպական երկրների կողմից հնչող քննադատւթյանը՝ Էրդողանը «կոչ է արել ԵՄ-ին իրենց գործով զբաղվել»: Նա հայտարարել է, որ տեղեկատվության ազատության հարցում Թուրքիան առաջ է անցել եվրոպական շատ երկրներից:

Բողոքելով երկակի ստանդարտներից՝ թուրք վարչապետը նշել է, որ Twitter-ից էջերի և հաղորդագրությունների հեռացման հարյուրավոր հարցումներ են հղում Գերմանիայից, Ֆրանսիայից, Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Հնդկաստանից, և այդ պահանջների մեծ մասը կատարվում է:

Թուրքիան ընդամենը երկու էջ է ցանկանում փակել, սակայն այս կապակցությամբ դատարանի որոշումները մերժվում են Twitter-ի կողմից: Թուրքիայի կառավարության ղեկավարը հայտարարել է, որ առաջիկայում ևս սոցիալական կայքերի կողմից դատական որոշումները չկատարելու դեպքում նրանց հանդեպ խիստ միջոցներ կկիրառվեն:




Լրահոս