Ջասթին Թիմբերլեյքին մեղադրանք է ներկայացվել ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի երգիչ և դերասան Ջասթին Թիմբերլեյքը մեղադրվում է ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար։ Գիշերը Նյու Յորքի ոստիկանությունում անցկացնելուց հետո նա ազատ է արձակվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։

Ըստ ոստիկանության՝ երգչին տեսել են հունիսի 18-ին ժամը 00:37-ին «իր մեքենան ոչ սթափ վիճակում վարելիս» Նյու Յորքի Սեգ Հարբոր ավանում: Թիմբերլեյքը վարելիս է եղել 2025 թվականի BMW մակնիշի ավտոմեքենա։

Ըստ ոստիկանության՝ նա կանգ չի առել կանգառի նշանի մոտ, ինչպես նաև չի կարողացել պահել երթևեկության իր գոտին: Երգիչն իրեն կանգնեցրած ոստիկաններին հայտնել է, որ «մեկ մարտինի է խմել»: Սակայն ըստ դատարանի արձանագրությունների՝ Թիմբերլեյքի աչքերը «արյունոտ» էին, և նրա բերանից «ալկոհոլային խմիչքի ուժեղ հոտ» էր գալիս: Նա դանդաղ է խոսել, չի կարողացել կենտրոնացնել ուշադրությունը և ձախողել է սթափության թեստերը։

Ոստիկանությունը նրան ձերբակալել է և գիշերը պահել բաժանմունքում։ Նրան առավոտյան ազատ են արձակել առանց գրավի։ Թիմբերլեյքը պետք է դատարան ներկայանա հուլիսի 26-ին։ Ըստ նրա փաստաբանի, դա տեղի կունենա վիրտուալ ձևաչափով։




Լրահոս