
Ադրբեջանի և Հայաստանի միջև հանդիպումները շարունակվում են, մենք նաև պետք է պատրաստենք մեր սցենարը ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման դեպքում։
Այս մասին Sabah թերթին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Նրա խոսքով, այս ուղղությամբ աշխատանքները ներկայումս շարունակվում են:
«Ի վերջո, մենք կկարողանանք իրականացնել դրական սցենար, այն է՝ բացել Հայաստանի հետ սահմանը»,-նշել է Ֆիդանը։