Անհայտ անձը ներխուժել էր Սպիտակ տուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի նախագահի անվտանգության համար պատասխանատու Գաղտնի ծաայությունը ձերբակալել է Սպիտակ տան տարածք ներխուժած տղամարդուն. հայտնել է Fox News հեռուստաընկերությունը:

Ինչպես հայտարարել է գաղտնի ծառայության ներկայացուցիչ Բրայն Լիրին, դեպքը տեղի է ունեցել կիրակի օրը՝ ժամը 16-ին մոտ:

Նրա խոսքով՝ տղամարդը ներխուժել էր Սպիտակ տան պարսպի վրայով և անմիջապես ձերբակալվել պահակային ծառայության կողմից: Տղամարդու անձն առայժմ չի պարզվել: Սպասվում է, որ շուտով նրան մեղադրանք կառաջադրվի: Ինչպես հայտնում է հեռուստատեսությունը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման միջադեպի ժամանակ գտնվել է իր նստավայրում, ուր նա վերադարձել էր երկարատև արտասահմանյան շրջագայությունից հետո:




Լրահոս