ՀՀ-ում այս տարի սպասվում է 4.6 տոկոս տնտեսական աճ. «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Ասիական զարգացման բանկը իր երեկ հրապարակած «Ասիական զարգացման հեռանկարներ 2014» պարբերական զեկույցում Հայաստանի համար այս տարի կանխատեսել է 4.6 տոկոս տնտեսական աճ։

Նշենք, որ Ասիական զարգացման բանկը իր կանխատեսումներում սովորաբար սխալվում է։ Օրինակ՝ 2012 թվականի համար բանկը կանխատեսել էր 3.8 տոկոս աճ Հայաստանում, սակայն մեր վիճակագիրները ցույց տվեցին այդ կանխատեսումը գրեթե կրկնակի գերազանցող՝ 7.2 տոկոս աճ։ Այլ կերպ ասած՝ չի կարելի բացառել, որ ՄՄ-ին անդամակցելուց սպասվող «օգուտը» գնահատելով ԱԶԲ-ն էլի կրկնակի կվրիպի»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս