Ընդերքը դատարկում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օտարերկրյա ներդրողներն առավել շատ հետաքրքրված են Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտով:

2013 թվականին մեր տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալի շուրջ 21%-ը, որը կազմել է 125,8 մլն ԱՄՆ դոլար, ուղղվել է մետաղական հանքաքարի արդյունահանման ոլորտ:

Միևնույն ժամանակ, հանքագործական արդյունաբերության և բաց հանքերի շահագործման այլ ճյուղերին ուղղված օտարերկրյա ներդրումները կազմել են 32,1 մլն ԱՄՆ դոլար կամ իրականացված օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալի 5.3%-ը:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն ՝  հաշվետու տարում Հայաստանի մետաղական հանքաքարի արդյունահանմամբ հետաքրքրված օտարերկրյա ներդրողները Կանադայից են, իսկ հանքագործական արդյունաբերության ու բացահանքերի շահագործման այլ ճյուղերում օտարերկրյա ներդրումների առավել մեծ հոսք գրանցվել է Շվեյցարիայից և Գերմանիայից:




Լրահոս