2025 թվականին հայտարարագրված առաջին նվեր ժամացույցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2025 թվականի առաջին նվերը, որը հայտարարագրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, տրվել է Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից։

ArmLur.am-ը Հանձնաժողովի պաշտոնական կայքից տեղեկանում է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձեւաթղթի» համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի Օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակից Արման Սարգսյանը դեկտեմբերի 28-ին աշխատանքում դրսևորած նախաձեռնողականության համար խրախուսվել է և ստացել է նվեր 171 հազար 997 դրամ արժողությամբ ժամացույց։

Համաձայն նվերի տեխնիկական բնութագրի՝ ժամացույցը պատկանում է «Գնոմոն» տեսակի և 925 հարգի արծաթ է և 25,60 գրամ, իսկ հետնամասում՝ «ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե» գրառմամբ։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի արդեն նախկին նախագահ Սասուն Խաչատրյանը ՀՀ Գլխավոր դատախազության կողմից ևս նվեր էր ստացել նույն ժամացույցից՝ 925 հարգի արծաթյա՝ «Գնոմո» տեսակի ժամացույց, որի քաշը կազմել է 7,23 գրամ, իսկ գոտին բնական կաշվից է։ Ժամացույցն արժեցել է 94 հազար դրամ։

Էմմա Միքայելյան




Լրահոս