Armenian text to speach

Երևանում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը․ տասնյակ առաջնորդներ արդեն ժամանել են Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում անցկացվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որի շրջանակում Հայաստանի Հանրապետություն են ժամանել եվրոպական երկրների առաջնորդներ և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ։ Միջոցառումը համախմբում է շուրջ 50 երկրների ներկայացուցիչների՝ նպատակ ունենալով քննարկել Եվրոպայի առջև ծառացած կարևորագույն հարցերը։

Գագաթնաժողովի օրակարգում են ժողովրդավարական կայունության ամրապնդումը, տարածաշրջանային և եվրոպական անվտանգության զարգացող մարտահրավերները, տնտեսական և էներգետիկ անվտանգությունը, ինչպես նաև կապակցվածության խորացումը։ Քննարկումների առանցքում է նաև, թե ինչպես կարող է ավելի սերտ համագործակցությունն ու համակարգված գործողությունները նպաստել ավելի կայուն, անվտանգ և միավորված Եվրոպայի ձևավորմանը։

Երևան արդեն ժամանել են հետևյալ պաշտոնյաները

  • Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտա
  • Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
  • Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլա
  • Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալաս
  • Մոնակոյի իշխանապետ Ալբերտ Երկրորդ
  • Չեխիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Բաբիշ
  • Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության նախագահող Դենիս Բեչիրովիչ
  • Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսե
  • Կանադայի վարչապետ Մարկ Քարնի
  • Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդես
  • Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դան
  • Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դե Վեվեր
  • Անդորրայի Իշխանապետության վարչապետ Չավիեր Էսպոտ Սամորա
  • Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցո
  • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետ Լյուկ Ֆրիդեն
  • Նորվեգիայի Թագավորության վարչապետ Յոնաս Գահր Ստյորե
  • Լիխտենշտայնի Իշխանապետության վարչապետ Բրիգիտե Հաաս
  • Բուլղարիայի Հանրապետության փոխնախագահ Իլիանա Յոտովա
  • Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձե
  • Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտի
  • Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոն
  • Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտին
  • Իտալիայի Հանրապետության վարչապետ Ջորջա Մելոնի
  • Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալ
  • Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչ
  • Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպո
  • Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելեն
  • Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչ
  • Ալբանիայի վարչապետ Էդի Ռամա
  • Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենե
  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտե
  • Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչես
  • Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդու
  • Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովա
  • ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլու
  • Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմեր
  • Հունաստանի Հանրապետության նախագահ Կոնստանտինոս Տասուլաս
  • Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկ
  • Թուրքիայի Հանրապետության փոխնախագահ Ջևդեթ Յըլմազ
  • Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկի

Նշենք, որ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիև գագաթնաժողովին կմիանա տեսազանգի միջոցով։

Գագաթնաժողովը համարվում է կարևոր հարթակ՝ եվրոպական երկրների միջև քաղաքական երկխոսության խորացման և տարածաշրջանային համագործակցության խթանման համար։

Անի Վարդանյան




Լրահոս