Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանը տրամադրված է հարաբերությունների հետագա ամրապնդմանը Ռուսաստանի և Չինաստանի հետ:
«Երկու երկրներն էլ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներ են և շատ կարևոր դեր են խաղում միջազգային և տարածաշրջանային ասպարեզներում տեղի ունեցող իրադարձություններում: Բնականաբար, մենք լրջորեն տրամադրված ենք` շարունակելու ամրապնդնել հարաբերություններն այդ երկրների հետ», -ասել է նա:
Նա նաև հայտնել է, որ Իրանը խորհրդակցում է Ռուսաստանի և Չինաստանի հետ մերձավորարևելյան օրակարգի հարցերի շուրջ։
«Մենք մշտական կապի մեջ ենք Ռուսաստանի և Չինաստանի՝ այն երկրների հետ, որոնց հետ մենք կնքել ենք բազմաթիվ համաձայնագրեր: Մենք խորհրդակցում ենք նրանց հետ տարածաշրջանային հարցերի շուրջ», – նշել է Բաղային:





























