
Հունվարի 15-ին, ժամը 09:41-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Չարենցավան քաղաքի Պռոշյան փողոցում գտնվող մեկ հարկանի մթերային խանութի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:03-ին, մարվել՝ 10:34-ին: Այրվել են խանութի տանիքի (մոտ 45 քմ) փայտե կառուցատարրերը (մոտ 15 քմ):