Ռուսաստանի փոխվարչապետը կարծում է, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամակցության հիմնական շահառուն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության տնտեսության աճը ցույց է տալիս, որ Երևանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամակցության հիմնական շահառուն է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը։

«Վերջին տարիներին Հայաստանի առևտրի և տնտեսության աճը վկայում է այն մասին, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամակցության հիմնական շահառուն է»,- նշել է  Ռուսաստանի փոխվարչապետը։

Անդրադառնալով հարցին, թե կարո՞ղ է արդյոք որևէ մեկը զբաղեցնել Հայաստանի տեղը ԵԱՏՄ-ում, Օվերչուկն այդ հարցը ոչ կոռեկտ է անվանել։

«Նման հարց տալ հնարավոր չէ, քանի որ ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցը միշտ էլ երկրի անկախ որոշումն է, որը, ելնելով իր շահերից, որոշում է անդամակցել կամ չանդամակցել: Այստեղ ակնհայտ օգուտներ կան»,- ասել է Օվերչուկը։

Նա նաև ընդգծել է, որ այդ օգուտները ներառում են էներգետիկայի և սննդի անվտանգության ապահովումը և տնտեսական զարգացման համար կայուն պայմանների ստեղծումը։

«Եվ ամենակարևոր օգուտն անարգել մուտքն է հսկայական շուկա, որտեղ պահանջարկ կա նման երկրի ապրանքների համար։ Սա ահռելի ներուժ է տնտեսության զարգացման, մարդկանց ու բիզնեսի եկամուտներն ավելացնելու համար»,-շեշտել է ՌԴ փոխվարչապետը։




Լրահոս