
Կորյունի փողոցում «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, տեղի է ունեցել պայթյուն: Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից, մանրամասնելով, որ վնասվել է հեղուկ գազի բալոնի փականը, ձևախախտվել ավտոմեքենայի բեռնախցիկը, դռները և կոտրվել ապակիները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։