ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լինելու ենք տրանսպորտի սակագնի թանկացումը բոյկոտող քաղաքացիների կողքին. Դանիելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարել է՝ ինքն ու իր գործընկերները լինելու են տրանսպորտի թանկացած սակագնի դեմ բողոքող քաղաքացիների կողքին, օգնելու են, որ այդ ապօրինի որոշումը կասեցվի։

«Քաղաքային իշխանությունները ապօրինի որոշում են ընդունել՝ թանկացնելով տրասնպորտի ուղեվարձը։

Սիրելի՛ հայրենակիցներ, վաղվանից լինելու ենք ձեր կողքին՝ թույլ չտալու որևէ ոտնձգություն ձեր նկատմամբ, որպեսզի դուք կարողանաք ձեր բոյկոտն իրականացնել, որ կասեցնենք այս ապօրինի որոշումը»,- ասել է Գառնիկ Դանիելյանը։




Լրահոս