ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքացիները վաղ առավոտից բոյկոտում են տրանսպորտի թանկացման դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացիները այսօր՝ փետրվարի 1-ին, բոյկոտում են տրանսպորտի թանկացման դեմ: Բոյկոտին է միացել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, որի անդամները տրանսպորտում մարդկանց հորդորում են վճարել 100 դրամ:

100 դրամի պահանջով փողոցում կլինեն ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Քաղաքացիները առանց վճարելու երթևեկում են, համախմբված բոյկոտում են»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը՝ նշելով, որ վարորդները խնդիր չեն առաջացնում։

 




Լրահոս