ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բուքմեյքերներին եք սպասարկում, ծամեցինք դրեցինք բերաններդ․ վեճ՝ ՔՊ-ականների միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը չի բացառում խաղային ոլորտի կազմակերպությունները փակելու հնարավորությունը:

Սարգսյանն այս մասին ասաց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում իր ներկայացրած նախագծի քննարկմանը, որով պատգամավորն առաջարկում է շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեության հարկային բեռը բարձրացնել՝ սահմանելով 10 տոկոս շրջանառության հարկ:

«Միգուցե նաև քննարկենք և առաջիկայում գնանք ընկերությունները փակելու ճանապարհով, որի փորձը նույնպես աշխարհում կա»,-ասաց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս