![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/photo_2025-02-06_16-53-23-1.jpg)
Քիչ առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ArmLur.am-ին հայտնեց, թե ովքեր են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուները։
Թեկնածուների թվում են Կարեն Բատիկյանը, Արտաշես Մաիլյանը, Արթուր Նահապետյանը, Պետրոս Մարտիրոսյանը։
ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ հայտերը կարող են մինչև երկուշաբթի ավելանալ, քանի որ հնարավոր է թեկնածուները հայտերը փոստով են ուղարկել։ Նախատեսվում է՝ հաջորդ շաբաթ ստուգել փաստաթղթերը և եթե դրանք ամբողջական լինեն, կուղարկվեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով և 20-օրյա ժամկետում կլինի պատասխան, այնուհետև կլինեն հարցազրույցները։
Նշենք, որ ArmLur.am-ը փոքր ինչ ուշ կներկայացնի, թե ովքեր են վերոնշյալ թեկնածուները և ինչ ճանապարհ են անցել։
ArmLur.am-ը ավելի վաղ գրել էր․ «Հաշված ժամեր են մնացել, սակայն դեռևս Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ դառնալու համար որեւէ մեկը ՀՀ կառավարություն թեկնածություն չի ներկայացրել:
Հիմք ընդունելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի պահանջները՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհուրդը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների (այսուհետ՝ թեկնածու) ընտրության համար հայտարարում է մրցույթ:
Փաստաթղթերը կարող են հանձնվել առձեռն, մինչեւ փետրվարի 6-ը, ժամը 18։00-ն՝ ներառյալ։ Նկատենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության համար երկրոդ անգամ է անցկացվում մրցույթ, քանի որ առաջին մրցույթում միակ թեկնածու Ռաֆայել Երիցյանը չհաղթահարեց մրցույթի արդյունքները եւ չընտրվեց։ Մրցույթը բավականին թեժ անցավ, անգամ հանձնաժողովի անդամները լարված խոսակցություններ ունեցան։
Ինչևէ, սպասենք, թե հերթական անգամ ինչ է սպասվում ու ովքեր ցանկություն կհայտնեն գնալ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ դառնալ, որի նախագահին մի գիշերվա մեջ SMS-ի արդյունքում ազատեցին պաշտոնից»։
Քնար Մանուկյան