Հիփոթեքով բնակարան, 8 մլն 422 հազար դրամ տարեկան եկամուտ. ՏԿԵ նախարարի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության տարբեր մակարդակների աշխատակիցներ Կառավարությունում աշխատելուն համընթաց շարունակում են բարելավել իրենց ֆինանսական դրությունը:

ArmLur.am-ը շարունակում է ուսումնասիրել տարբեր պաշտոնյաների լրացրած հայտարարագրերը և այն ներկայացնում իր ընթերցողներին:

Անցյալ տարի «Վոթսափային հրաժարականներից» հետո ՏԿԵ նախարար նշանակված Դավիթ Խուդաթյանը երևանյան իր բնակարանը գնել է դեռ 2019թ, չնայած այդ ժամանակ դեռ Արմավիրի քաղաքապետն էր: Նա Նիկոլ Փաշինյանի հրամանագրով նշանակվել է Արմավիրի քաղաքապետի պաշտոնակատար 2018թ հունիսին, իսկ հոկտեմբերի 21-ի ՏԻՄ ընտրություններում ընտրվել է քաղաքապետ: Նախքան «Թավշյա հեղափոխությունը» աշխատել է վարկային կազմակերպությունում որպես մասնաճյուղի մասնագետ:

2023 թ-ի վերաբերյալ իր լրացրած հայտարարագրում կարող ենք տեսնել, որ Խուդաթյանը տարվա սկզբում իր բանկային հաշվում ունեցել է մոտ 500 հազար դրամ, որն ավելացել է տարվա վերջ՝ դառնալով մոտ 950 հազար դրամ: Իսկ 2021թ լրացրած հայտարարագրում կարող ենք տեսնել, որ նա տարվա սկզբում առհասարակ չուներ գումար բանկային հաշվում, իսկ արդեն տարվա վերջ նա 337 հազար դրամ հայտարարագրել էր։

Պաշտոնյան հայտարարագրել էր կանխիկ 3 միլիոն 500 հահզար դրամ տարվա սկզբի համար, և 4 միլիոն 100 հազար դրամ տարվա վերջում:

Չնայած կառավարության վարած քաղաքականությանը և կոչերին, որ քաղաքացիները ավելի շատ վստահեն բանկերին, այնուամենայնիվ պաշտոնյանները կարծես թե շարունակում են չվստահել բանկային համակարգին՝ նախընտրելով պահել գումարը կանխիկ եղանակով: Բացառություն չէ նաև ՏԿԵ նախարարը, ով 2023թ սկզբի համար որպես Արմավիրի մարզպետ հայտարարագրել է կանխիկ 3 միլիոն 800 հազար դրամ, իսկ տարվա վերջում արդեն 4 միլիոն 300 հազար դրամ:

Նույն 2023թ ընթացքում կարող ենք տեսնել պաշտոնյայի ստացած եկամուտները Արմավիրի համայնքապետարանից և համայնքապետարանի աշխատակազմից։ Ընդհանուր նա վաստակել է մոտ 8 միլիոն 400 հազար դրամ: Դա փոքր-ինչ պակաս է պաշտոնյայի՝ 2022թ եկամուտներից, այդ ժամանակ Արմավիրի համայնքապետ եղած Խուդաթյանը վաստակել էր 8 միլիոն 600 հազար դրամ, որից 1 միլիոն 500 հազար դրամը այլ եկամուտներ են ֆինանսների նախարարությունից:

Դավիթ Խուդաթյանը հայտարարագրում ներկայացրել է նաև իր ստացած վարկերը և փոխառությունները։ 2023թ հայտարարագրում այն տարեսկզբին կազմում էր 20 միլիոն 300 հազար դրամ, որից 19 մլն դրամը բնակարանի հիփոթեքային վարկի մայր գումարի մնացորդն է։

Արմեն Խեչումյան

 




Լրահոս