
ArmLur.am-ը տեղեկացավ, որ գիշերվանից Արաբկիր վարչական շրջանի մի շարք փողոցներում ջրամատակարարումը դադարեցվել է։
ArmLur.am-ին ահազանգած քաղաքացիները նշեցին, որ այս պահին ջուր չկա Շիրվանզադե, Տիգրանյան, Մամիկոնյանց, Ադոնց և մի շարք այլ փողոցներում։
ArmLur.am-ի զրուցակիցները նշում են, որ կապվել են «Վեոլիա Ջուր» ընկերության հետ, որ հասկանան՝ թե երբ կմիացնեն ջրամատակարարումը, կամ ինչ խնդիր է։ Ընկերությունից հայտարարել են, թե զբաղվում են։
ArmLur.am-ը քիչ առաջ կապ հաստատեց «Վեոլիա Ջուր» ընկերության մամուլի պատասխանատուի հետ, ով ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե խնդիրը կապված է հոսանքի հետ։
«Ջրաղբյուրում հոսանքազրկում է եղել, իսկ փականը ավտոմատ է գործում, այդ պահին փակվել է և չի աշխատել։ Մարդկային գործոն է անհրաժեշտ եղել, մեր տեղամասն արդեն մոտեցել, փականը բացել է, և շուտով ջրամատակարարումը կվերականգնվի»,- ասաց մամուլի պատասխանատուն։