Armenian text to speach

Գեղակերտ գյուղի սկզբնամասում մեքենան բախվել է պարսպին և կողաշրջվել․ կա տուժած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մարտի 8-ին՝ ժամը 03:46-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղակերտ գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գեղակերտ գյուղի սկզբնամասում Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, ճանապարհին կից կառուցված պարսպին և կողաշրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորը դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս բերել արգելափակումից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:




Լրահոս