«Հավատում եմ, որ լիովին համաձայն եք Թրամփի աշխատակազմի դիրքորոշմանը»․ Ռուբեն Վարդանյանի փաստաբանը դիմել է Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուբեն Վարդանյանի ընտանիքի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը X-ի իր էջում անդրադարձել է ԱՄՆ ախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգութան հարցերով խորհրդական Մայքլ Ուոլթսի նախօրեի գրառմանը:

Այս թեմայով իր առաջին գրառմամբ միջազգային փաստաբան Գենսերը չափազանց կարևոր զարգացում է որակել ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլթսի գրառումն ու Սպիտակ տան դիրքորոշումը։

«Նախագահ Թրամփի ԱԱ հարցերով խորհրդական Մայք Ուոլթսն ընդգծել է ոչ միայն Սպիտակ տան հանձնառությունը Կովկասում խաղաղության ու Խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում, այլև որ հայ քրիստոնյա քաղաքական բանտարկյալները պետք է ազատ արձակվեն, այդ թվում` իմ պաշտպանյալ Ռուբեն Վարդանյանը ևս պետք է ազատ արձակվի»,-նշել է փաստաբան։

Նա դիմելով Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ԱԳՆ-ին ու Արարատ Միրզոյանին՝ գրել. «Հարգելի վարչապետ Նիկոլ Փաշինյան, ԱԳ նախարար Արարատ Միրզոյան, տեսեք նախագահ Դոնալդ Թրամփի ԱԱ հարցերով խորհրդական Մայք Ուոլթսի գրառումը, նա ընդգծում է ոչ միայն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը վերջնականացնելու անհրաժեշտության, բայց նաև հայ քրիստոնյա բանտարկյալների ազատ արձակման մասին։

Ես հավատում եմ, որ Դուք լիովին համաձայն եք այս հարցով Թրամփի աշխատակազմի դիրքորոշմանը»։




Լրահոս