Գյուղնախարարությունը 24.6 մլն դրամի անարդյունավետ ծախս է կատարել 2013-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերահսկիչ պալատը ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունում վերահսկողություն է իրականացրել մի քանի ուղղություններով: Արձանագրվել են բազմաթիվ խախտումներ և թերություններ:

«Գյուղական տարածքների տնտեսական զարգացման «ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից իրականացվող ծրագրերում բացահայտվել են կոռուպցիոն ռիսկեր, որոնք բացասաբար են անդրադառնում ոլորտի առջև ծառացած խնդիրների կարգավորմանը:

Գազաֆիկացման աշխատանքներից ընտրանքային կարգով ստուգվել են 7 համայնքում կատարված աշխատանքները: Պարզվել է, որ մի քանի համայնքների գազաֆիկացման համար 613.3 մլն դրամ գումարով աշխատանքների ավարտից հետո էլ նշված համայնքները չեն կարող գազաֆիկացվել, քանի որ մայր գազատարները քայքայված են և չեն շահագործվել:

«Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն մինչ օրս չի ընդունել այդ գազատարները: Ընդհանուր առմամբ՝ այդ քայքայված և չշահագործվող մայր գազատարների շինարարության ծախսը կազմել է շուրջ 147.6 մլն դրել», – ասված է ՎՊ-ի եզրակացության մեջ:

Հաշվի առնելով արձանագրված բոլոր թերությունները՝ Վերահսկիչ պալատն առաջարկել է այդ համայնքների գազաֆիկացման աշխատանքների պայմանագրերի արժեքը 27.2 մլն դրամով նվազեցնել: Վերահսկիչը ՀՀ կառավարությանը նաև առաջարկել է նախկինում կառուցված անորակ, քայքայված և «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից չընդունված գազատարների մասով նյութերն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն:

Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպությունների բիզնեսի գնահատումը և դրա արդյունքում հիմնադրամի բաժնեմասի չափի որոշումը կատարվել է սխալներով և հիմնադրամի` «Ներդրումների իրականացման և փոխառությունների տրամադրման ուղեցույցից» շեղումներով:

Ինչպես արձանագրվել էր նախորդ վերահսկողության արդյունքում 2011թ-ին, այս անգամ ևս` չեն ապահովվում բաժնետոմսերի ձեռք բերման պայմանագրերով հիմնադրամի և ընկերությունների կողմից երաշխավորված նվազագույն հիմնական գործառնական և ֆինանսական ցուցանիշները: Խախտումներ են եղել նաև պատվաստումների մասով, մասնավորապես՝ չհաջողված պատվաստման մասով կատարված 24.6 մլն դրամ ծախսը դիտվում է անարդյունավետ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս