Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սահմանադրական փոփոխություններ կնախաձեռնեմ, եթե ՍԴ-ն Բաքվի հետ պայմանագրում խնդիր տեսնի. Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, այդ դեպքում ես կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ: Այդ մասին «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Խաղաղության գործընթացն ու խաղաղության պայմանագիրը չպետք է բաց թողնվեն»,- նշեց նա։

Վարչապետն ասաց, թե հասարակությանը կփորձեն համոզել, որ այդ փոփոխությունն արվի՝ տևական խաղաղության հասնելու համար։

«Բայց եթե ՍԴ-ն որոշի, որ պայմանագիրն ամբողջովին համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, ապա այդ պարագայում որևէ խոչընդոտ չի լինի փաստաթուղթն Ազգային ժողով վավերացման ուղարկելու ճանապարհին: Վավերացվելուց հետո այդ փաստաթուղթը ձեռք կբերի ամենաբարձր իրավաբանական ուժը ՀՀ-ում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս