Armenian text to speach

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ Սևոյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ Սևոյանը։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:

Հիշեցնենք, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցրել է իր լիազորությունները  թաղապետարանի շենքում տեղի ունեցած սկանդալային կռվից հետո:

Հիշեցնենք, որ հայտնի ակտիվիստ Արթուր Չախոյանը աղմուկ հանած մանկապարտեզի և խաղահրապարակի կառուցման թեմայով ցանկանում էր հանդիպել թաղապետին։ Թաղապետարանի աշխատակիցներն արգելեցին, և նրանց միջև ծեծկռտուք սկսվեց։
Վերջում ծեծկռտուքին միացել էր նաև թաղապետ Տիգրան Տեր–Մարգարյանը։




Լրահոս