Հակակարկտային կայանների տեղադրման աշխատանքներն ավարտվել են. ԱԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռիի, Արարատի եւ Արմավիրի մարզերում հակակարկտային կայանների տեղադրման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են։ Այս մասին նշվել է այսօր՝ ապրիլի 14-ին, Հայաստանի ԱԻՆ-ում կայացած հերթական ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ փրկարար ծառայությունը եւ մարզային փրկարարական վարչությունները զեկուցել են շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ընթացիկ աշխատանքների, ինչպես նաեւ մարզային ՃԿԿ-ների եւ 911 ծառայության ստեղծման աշխատանքների մասին։

Խորհրդակցության ավարտին ԱԻ նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանն ԱԻՆ համակարգում երկարամյա անբասիր ծառայության, մասնագիտական բարձր պատրաստականության համար «ՀՀ ԱԻՆ պատվավոր աշխատակից» մեդալով պարգեւատրել է ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արեւելյան ծառայություն» ՊՈԱԿ նախկին տնօրեն Բորիս Պետրոսյանին։




Լրահոս