Հենրիխ Մխիթարյանը` ամենաթանկ ֆուտբոլիստների ցանկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Pluriconsultoria.com կայքը ներկայացրել է 2013 թվականի ամենաթանկ ֆուտբոլիստների թոփ 100-ը: Ցուցակում տեղ է գտել նաև Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Մխիթարյանը ցուցակում զբաղեցրել է 53-րդ հորիզոնականը, իսկ նրա տրանսֆերային արժեքն այս պահին կազմում 29,2 միլիոն եվրո:

Նշենք, որ հայազգի ֆուռբոլիստն առաջին անգամ է հայտնվում այս ցուցակում:

Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը, ըստ այս ցուցակի, «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին է, որի տրանսֆերի արժեքն այս պահին գնահատվում է 138.1 միլիոն եվրո: Տասնյակում տեղ են գտել նաև հետևյալ ֆուտբոլիստները՝ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն (107.3 միլիոն), ուելսցի Գարեթ Բեյլը (71.3 միլիոն), բրազիլացի Նեյմարը (67.4 միլիոն), գերմանացի Մարիո Գյոտցեն (60.3 միլիոն), ուրուգվայցի Էդինսոն Կավանին (57.6 միլիոն), կոլումբիացի Ֆալկաոն (56.3 միլիոն), գերմանացի Մեսութ Օզիլը (53.2 միլիոն), ուրուգվայցի Լուիս Սուարեսը (48.9 միլիոն), իսպանացի Խուան Մատան (47.1 միլիոն):




Լրահոս