Սերգո Կարապետյանը բացում է փակագծերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը՝ ՕԵԿ-ից դուրս գալու որոշումը բացատրեց այն հանգամանքով, որ դեռ 2010 թվականին անդամագրվել է «Օրինաց երկիր» կուսակցությանը, քանի որ այդ կուսակցությունը դիտարկել է որպես Սերժ Սարգսյանի քաղաքական թիմի մի մաս:

«Երբ ապրիլի 16-ին, ՕԵԿ քաղխորհրդի նիստի ժամանակ, կուսակցությունը որոշեց դուրս գալ կոալիցիայից, ես չկիսելով այդ քաղաքական մտադրությունը և անկախ իմ հետագա պաշտոնավարումից, դուրս եմ եկել «Օրինաց երկիր» կուսակցությունից»,- եզրափակեց Սերգո Կարապետյանը:




Լրահոս