Այսօր քաղաքական-պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 82 տարեկան: Տարեդարձի առթիվ այսօր պանթեոն են այցելել նրա մտերիմները, հարազատները, ընտանիքի անդամները:
Տարեդարձի առթիվ այսօր ժամը 15:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան տուն-թանգարանում լինելու է միջոցառում:
Ի դեպ, զարմանալի զուգադիպությամբ այսօր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ծննդյան օրն է: