Շուրջ մեկ տասնյակից ավելի տարիներ զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնը՝ Ահարոն Ներսիսյանը 2023 թվականի փետրվարից նշանակվել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի խորհրդականը։
Ահարոն Ներսիսյանը որպես քննիչ նաև պարգև է ստացել Նիկոլ Փաշինյանի կողմից:
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն Ներսիսյանը Քննչական կոմիտեում եղել է տարբեր շտաբների ու աշխատանքային խմբերի ղեկավար կազմում: Թե ինչու է քննիչի աշխատանքը փոխարինել ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնով հարցական է։
Իսկ ինչ ունեցվածք ունի Ալեն Սիմոնյանի խորհրդականը.
Համաձայն 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրի՝ Ահարոն Ներսիսյանն ունի 5 հասարակական նշանակության շինության անշարժ գույք, որոնք գտնվում են Երևան քաղաքում և ձեռք են բերվել 2015, 2018,2017,2019 թվականներին։
Ահարոն Ներսիսյանը 2021 թվականին ձեռք է բերել 2014 թվականի արտադրության TOYOTA մակնիշի մեքենա։
Բանկային ավանդները կազմել են 11,8 մլն դրամ և 22,9 հազար դոլար։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 960 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները կազմել են 700 հազար դրամ։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 26 մլն 259 հազար դրամ, որից 11 մլն 759 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից, 2 մլն 958 հազար դրամը եկամտահարկի վերադարձ է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից։
Եկամուտների մեծ մասը անշարժ գույքի վարձակալության դիմաց է ստացել Ներսիսյանը գրեթե 5 մլն 763 հազար դրամը։
Ահարոն ներսիսյանը Միասնական սոցիալական ծառայությունից ստանում է 3 մլն 495 հազար դրամ կենսաթոշակ։
«ԱՅԴԻ Բանկ» ՓԲԸ-ից և «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ-ից ստացել է այլ եկամուտներ 2 մլն 284 հազար դրամ։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 8 մլն 513 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։
Այսինքն բացի հասարակական նշանակության շինություններից Ահարոն Սահակյանն ունի նաև հիփոթեքով ձեռք բերված բնակարան։
Էմմա Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում․
























